Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հայհոյանքը և մենք

Հայհոյանքը և մենք
12.12.2023 | 22:34

(սկիզբը` այստեղ)

Ինչպես կասեր Դոգը, քանի որ խոսք եղավ «Հանրային Ձայն» հաղորդաշարի մասին, փորձենք պարզել, ի՞նչ ֆենոմեն է սա։

Անկախ նրանից, դուր է գալիս մեզ մեր հիվանդությունը, թե ոչ, մենք պիտի անցնենք հիվանդության բոլոր էտապներով առողջանալու համար։

Մեր հասարակությունը վարակված է քֆուրախտով։

Սա վիրուսի նման մտել է մեր մեջ և մենք կարծես թե համակերպվել ենք։

Սովետական բանակում ծառայելու տարիներիս, հեռավոր Սիբիրում հանկարծ հանդիպում եմ մեծ եղբորս դասընկերոջը, որ միշտ մեր տուն էր գալիս ու նրա հեծնիվի վրա եմ քշել սովորել։ Աշխարհից կտրված ու հավերժական սառած տայգայում, որտեղ դեռ մարդու ոտք չէր կպել, անհնար էր ավելի հարազատ մարդու հանդիպելը, բայց առաջին բառը, որ թռավ իմ բերանից. զարմանքս, ուրախությունս ու հրճվանքս արտահայտելու, եղավ հայհոյանքը։ Դա նույնն էր, թե ես հայհոյեմ իմ հարազատ եղբորը։ Մենք գրկախառնվեցինք, ծիծաղեցինք ու լաց եղանք, հետո խմեցինք ու հիշեցինք, բայց ինչու՞ իմ առաջին խոսքը եղավ հայհոյանքը չէի հասկանում։

Հիմա կարող եմ ասել։

Հնարավոր չի ծառայել ռուսական բանակում ու չհայհոյել։ Դա օդ շնչելու նման բնական էր։ Երկու տարվա ծառայության ընթացքում մի հոգի կար միայն, որ չէր հայհոյում՝ շտաբի գրագիր բապտիստ Վալերան։ Կիրթ, համեստ ու բարի մի հոգի, որ ինձ փրկեց մի անգամ փորձանքից։ Վալերան բացառություն էր։

Մեր մեջ էլ կան բացառություններ ու ինչպես միշտ բացառութնունները շատ չեն լինում, թեև հենց նրանք են փորձանքից փրկում մեզ։

Այո, քֆուրախտը ահավոր փորձանք է մեր լեզվի ու ազգի համար։ Ինչ պետք է անել գիտեն բոլորը, բայց ինչպես անել, որ հոնքի փոխարեն աչքը չհանեն, կարող են քչերը։

«Շան կծածին շան մազ են դնում»,- ասում է ժողովուրդը, կամ` «Սեպը սեպով են հանում»։

2018 թվին Նիկոլն ասաց, որ պետք է հանրային պարսավանքի ենթարկել կաշառակերներին, ոչ կոմպետենտ պաշտոնյաներին և այլն։

Իսկ մի՞թե Վարդան Ղուկասյանը չի անում Նիկոլի ասածը ժողովրդական ասացվածքի համաձայն։

Ես գիտեմ, որ դա չի լուծի մեր խնդիրը, բայց ժողովրդին սրտի հովացում է տալիս, ինչպես ժամանակին «Մերժիր Սերժին» խոսույթն էր։ Բնավ չեմ զարմանա, որ Փաշինյանից հետո Ղուկասյանը դառնա ղեկավար, քանզի մենք սովոր ենք մի ծայրահեղությունից վազելու դեպի մյուսը և վերջում հայհոյել բոլորին։

Շարունակե՞մ։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4920

Մեկնաբանություններ